Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • «Անցնող տարին գյուղատնտեսության համար և՛ բարենպաստ էր, և՛ ծանր»

    «Անցնող տարին գյուղատնտեսության համար և՛ բարենպաստ էր, և՛ ծանր»

    24.12.2013| 19:55
    «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ խոսքով, անցնող տարին գյուղատնտեսության համար և բարենպաստ էր, և, որոշ նկատառումներով, ծանր: Բարենպաստ էր, քանի որ աճ է արձանագրվել պտղաբուծության մեջ, մասնավորապես` ծիրանի: Հետևաբար, 40 տոկոսով աճել է պղպեղի, սմբուկի արտադրանքը:
  • «Հոգ տար քո հաճախորդների համար,  և շուկան հոգ կտանի քեզ համար»

    «Հոգ տար քո հաճախորդների համար, և շուկան հոգ կտանի քեզ համար»

    24.12.2013| 02:13
    Ձեռնարկատիրական գործունեության մեջ կարևոր է, թե ինչպիսի քաղաքականությամբ է այն իրականացվում: Գործարարությունը կամա, թե ակամա մասնակից է հասարակության ոչ միայն տնտեսական կյանքի վրա ազդեցություն ունենալու հարցում, այլև արժեհամակարգի ձևավորման գործում:
  • Անահիտ Բախշյանի կոչը հանրապետականներին

    Անահիտ Բախշյանի կոչը հանրապետականներին

    21.12.2013| 22:40
    Երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին և բոլո՜ր բոլորի՜ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը:
  • Ցուկերբերգը կվաճառի Facebook-ի բաժնետոմսերը 2,3 մլրդ դոլարով

    Ցուկերբերգը կվաճառի Facebook-ի բաժնետոմսերը 2,3 մլրդ դոլարով

    21.12.2013| 13:21
    Facebook-ի «ա» դասի 70 միլիոն բաժնետոմսերի ընդհանուր արժեքը բորսայում գնահատվել է 3,9 մլրդ դոլար: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 41,35 միլիոն արժողությամբ ընկերության բաժնետոմսերը կվաճառի 2,3 մլրդ դոլարով, որպեսզի վճարի հարկային պարտավորությունները:
  • Ամանորի նախաշեմին ոչ ձուն կթանկանա, ոչ տավարի միսը

    Ամանորի նախաշեմին ոչ ձուն կթանկանա, ոչ տավարի միսը

    20.12.2013| 17:02
    ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հերքեց վաղուց պտտվող այն լուրերը, թե Ամանորի նախաշեմին ձուն թանկանալու է` հավաստիացնելով , որ Հայաստանի շուկայում ոչ միայն ձվի դեֆիցիտ չի սպասվում, այլև` գնաճ: Ավելին, ըստ Ա. Հովհաննիսյանի, չի բացառվում, որ ամռանը հավկիթի գները նվազեն 6-7 տոկոսով:
  • Թվայնացվել է շուրջ մեկ միլիոն գրականություն

    Թվայնացվել է շուրջ մեկ միլիոն գրականություն

    20.12.2013| 14:43
    Հայաստանի ազգային գրադարանում թվայնացվել է մոտ մեկ միլիոն գրականություն: Թվային գրադարան ստեղծելու աշխատանքներում առաջնությունը տրվել է հայ հնատիպ գրքերին: Մինչև 1999 թվականի գրականության թվայնացման աշխատանքները կավարտվեն 2020-ին: Նշենք, որ Ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը:
  • Ռուսաստանը մեկուսացնում է Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերից

    Ռուսաստանը մեկուսացնում է Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերից

    19.12.2013| 19:20
    Համաշխարհային մամուլը գրում է, որ Իրանը մտադիր է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա և քննարկվում է առավել շահավետ երթուղին: Թուրքիան առաջարկում է իր տարբերակը, սակայն Իրանն առայժմ դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով գազամուղն անցկացնելու տարբերակին: Իրանը Հայաստանին առաջարկել է գազամուղն անցկացնել իր տարածքով, Վրաստանով դեպի Սև ծով:
  • Խնդրահարույց համաձայնագրեր ԱԺ օրակարգում

    Խնդրահարույց համաձայնագրեր ԱԺ օրակարգում

    19.12.2013| 19:19
    ԱԺ- ն դեկտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջանում քննարկելու է հայ-ռուսական երեք պայմանագիր, կապված գազի գնի և «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» փոխանցելու հետ:
  • «Լավ լուր Ադրբեջանի, Միացյալ Թագավորության, ողջ Եվրոպայի համար»

    «Լավ լուր Ադրբեջանի, Միացյալ Թագավորության, ողջ Եվրոպայի համար»

    19.12.2013| 19:18
    «Դարի պայմանագիր» են անվանում Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև ստորագրված համաձայնագիրը, որով մեկնարկում է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլը: Նախատեսվում է, որ 2014 թվականին գազի արդյունահանման ծավալները կավելացվեն 1 միլիարդ 400 միլիոն խորանարդ մետրով:
  • Համաշխարհային բանկի դրական գնահատականը

    Համաշխարհային բանկի դրական գնահատականը

    17.12.2013| 16:46
    Համաշխարհային բանկը վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների վերաբերյալ և հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների վերաբերյալ: Մասնավորապես, ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և նախադպրոցական կրթության համակարգերի գնահատմանը: